Բոլոր նորությունները
Ֆիլմի մոնտաժված տարբերակի դիտում
Գորկու անվան կինոստուդիայում ցուցադրվեց ֆիլմի մոնտաժված տարբերակը՝ Պամիրի դժվարին պայմաններում ավելի քան 150 մարդու երկամյա աշխատանքի արդյունքը։



2024 թվականի հոկտեմբերի 30-ին լեգենդար ստուդիայի տաղավարներից մեկի դիտասրահում ցուցադրվեց «Աստվածների արոտավայրերը» ֆիլմի մոնտաժված տարբերակը։
Սրտատրոփ սպասում էինք այն պահին, երբ մեծ էկրանին կտեսնենք ավելի քան հարյուր հիսուն մարդու տքնաջան աշխատանքի, նախապատրաստական մեկ տարվա և Պամիրի լեռնային տեղանքի ծայրահեղ դժվարին պայմաններում երկու տարվա նկարահանումների արդյունքը։
Քննարկում էինք, լրամշակում, վիճում և ճշգրտումներ մտցնում․ մի խոսքով՝ դեռ անելիք կա։