Շանհայի միջազգային կինոշուկա
Պրոդյուսերներ Ալեք Շահբազյանը և Էդգար Շահբազյանը «Աստվածների արոտավայրերը» ֆիլմը ներկայացրին Shanghai International Film&TV Market-ում, որն անցկացվեց հունիսի 20–23-ը։



Ֆիլմի վրա աշխատանքը տևել է մոտ տասը տարի․ պրեմիերան կայացել է 2025 թվականին Մոսկվայում՝ «Զիմնի» կինոփառատոնում, իսկ 2026 թվականին ֆիլմը լայն վարձույթ է դուրս եկել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։
Շանհայի կինոշուկան բովանդակության փոխանակման խոշոր միջազգային հարթակ է, որտեղ կինոընկերությունները, դիստրիբյուտորները, հեռուստաալիքները և ոլորտի այլ մասնակիցներ գործընկերներ են փնտրում, քննարկում նախագծերի իրավունքները և համատեղ արտադրության հնարավորությունները։
Ռուսական ընկերությունները պարբերաբար մասնակցում են այս իրադարձությանը․ օրինակ՝ «Ռոսկինո» կազմակերպությունը ստեղծում է միասնական ստենդ (Russian Content Worldwide), որը թույլ է տալիս մի քանի ընկերությունների միաժամանակ ներկայացնել նախագծերի լայն պորտֆել։
Այս նախաձեռնության շրջանակում մեր Cinema Concept Production կինոընկերությունը ներկայացրեց «Աստվածների արոտավայրերը» ֆիլմը (ռեժիսոր՝ Անար Աբբասով, սցենարի հեղինակ՝ Օլեգ Դենիսով)՝ նոր հեռանկարներ բացելով միջազգային դիստրիբուցիայի և համատեղ արտադրության համար։
Արդեն կայացել են բանակցություններ Բրազիլիայի, Չինաստանի, Կորեայի, Ինդոնեզիայի, Խորվաթիայի և Թուրքիայի կինոարդյունաբերության ներկայացուցիչների հետ։