Ֆիլմի շնորհանդեսը մոսկովյան կինոշուկայում
Կինովարձույթային ընկերությունների և կինոցանցերի ներկայացուցիչները բարձր գնահատեցին ֆիլմը և նրան վարձույթում փայլուն ապագա են կանխատեսում։



Դեկտեմբերի 9-ին «Մոսֆիլմ» կինոստուդիայում մեկնարկեց «Ռուսական կինոբիզնես» 25/26 միջազգային կինոշուկան և ֆորումը։
Ոլորտի առանցքային բիզնես իրադարձությունն ավանդաբար համախմբեց Ռուսաստանի, ԱՊՀ-ի և այլ երկրների կինոարդյունաբերության ավելի քան 2000 մասնակցի և դարձավ հարթակ՝ միտումների քննարկման, զարգացման ռազմավարությունների մշակման, ռեսուրսների, բովանդակության, պրոմոարշավների բացառիկ շնորհանդեսների և կինոցուցադրությունների համար։
Դեկտեմբերի 11-ին՝ կինոշուկայի շրջանակում, «Աստվածների արոտավայրերը» ֆիլմի դիստրիբյուտոր «Պարադիզ» ընկերությունը կինոարդյունաբերության մասնագետներին ներկայացրեց մեր արկածային թրիլերը։
Ֆիլմն անկեղծ հետաքրքրություն առաջացրեց իր սյուժեով, դերասանների հիանալի խաղով և անթերի օպերատորական աշխատանքով։
«Սինեմա Պարկ Մոսֆիլմ» կինոթատրոնի բեմ հրավիրվեցին ռեժիսոր Անար Աբբասովը և թատրոնի ու կինոյի դերասան Վլադ Կանոպկան («Աստվածների արոտավայրերը» ֆիլմում Սերգեյի դերակատարը)։
Դահլիճում էր նաև աջակցության խումբը՝ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ալեք Շահբազյանը, դերասանուհի Աննա Վիլլերը («Աստվածների արոտավայրերը» ֆիլմում Մարիոնի դերակատարը), պրոդյուսերներ Արթուր Գյուլումյանը («Պարադիզ») և Էդգար Շահբազյանը։
Կարևոր է նշել, որ «Աստվածների արոտավայրերը» ֆիլմի տեղեկատվական գործընկերը VK սոցիալական ցանցն է։