«Աստվածների արոտավայրերը»՝ «Զիմնի» փառատոնի «Մեկ երկրի կինո» ծրագրում
Շարունակվում է ծանոթությունը «Զիմնի» փառատոնի հատուկ արտամրցութային ծրագրին, որը նվիրված է Ռուսաստանի ժողովուրդների միասնության տարվան։



Հատկապես ուրախալի է, որ «Մեկ երկրի կինո» ծրագրի չորս ֆիլմերի շարքում ներկայացված է մեր «Աստվածների արոտավայրերը» ֆիլմը (ռեժիսոր՝ Անար Աբբասով, պրոդյուսեր՝ Ալեք Շահբազյան)։
Կալմիկիայի, Յակուտիայի և այլ շրջանների մշակույթի ու ավանդույթների մասին պատմող ֆիլմերի հետ մեկտեղ մեր ֆիլմը հանդիսատեսի առջև բացում է Պամիրի զարմանահրաշ աշխարհը՝ նրա լեռները, բնությունը, ավանդույթներն ու ինքնատիպ մշակույթը։
Մեր թիմի համար սա մեծ պատիվ է և հերթական հնարավորություն՝ հանդիսատեսին պատմելու բազմազգ նկարահանող խմբի կողմից Պամիրի լեռների եզակի պայմաններում ստեղծված պատմությունը։
Դեկտեմբերի 5-ին, ժամը 16:00«Պիոներ» կինոթատրոն, Մոսկվա։
Հրավիրում ենք հանդիսատեսին կրկին տեսնել մեր ֆիլմը մեծ էկրանին։
Շնորհակալություն «Զիմնի» փառատոնի կազմակերպիչներին և ծրագրի համադրողին մեր աշխատանքին ցուցաբերած ուշադրության համար։